Հայկուհի Խաչատրյանը, ինչպես շատերին վերջին տարիներին հայտնի դարձավ, իր երրորդ բալիկի ծննդաբերությունից հետո տեղեկացել է երեխայի մահվան մասին։ Մայրը, սակայն, համոզված է, որ իր բալիկը ողջ է։

Այդ ներքին համոզումը և այլ նման ճակատագրի արժանացած տիկնանց հետ շփում նպաստեցին, որ Հայկուհին ստեղծի «Հայոց մայրեր» շարժումը և դատական ուղիով հասնի իր ուզածին։ Նա այսօր գրել է․ «Սուրբ Ծննդյան օրը չբոլորած նամակներ ստացա ՀՀ դատախազությունից և ՀՀ ՔԿ ից, թե բա մանկագողերը անմեղ են և հանրային քրեական հետապնդումը դադարեցնում ենք։

Տեսնե՞ս Աստծուց չեն վախենում, երբ մեր ողջ երեխաներին մահացած են համարում և գնում տուն նայում իրենց զավակների աչքերին։ Նմաններին ուշ, թե շուտ կլքեն իրենց զավակները։ Տիեզերական օրենքներին դեմ գնացողները, հենց տիեզերքի կողմից են պատժվելու։

Դուք կզգաք ձեր զավակների ողջությունը, բայց ներկայությունը չեք զգալու։ Հայոց մորը վիշտ պատճառողը ՀԱՅՈՑ պատժի կարժանանա։ Հայ ժողովրդի հանդեպ հարգանքով՝ Հայկուհի Խաչատրյան»,- իր ափսոսալի գրառումը եզրափակել է Հայկուհի Խաչատրյանը։