Այն, որ Թուրքիայի նախագահը, որին հայկական միջավայրում նրա վարած հայատյաց քաղաքականության պատճառով չեն ընդունում, առողջական լրջագույն խնդիրներ ունի։

Այս մասին տարբեր առիթներով խոսում են լրատվամիջոցները։ Այդ ամենով հանդերձ՝ Էրդողանը շարունակում է պահել իր քաղաքական ակտիվությունը։

Դերասանուհի Անի Պետրոսյանը, որ մշտապես հետևում է Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին և ադրբեջանա-թուրքական տանդեմի ղեկավարների վարքագծին, մի ուշագրավ տեսանյութով է կիսվել իր սոցհարթակում։ Նկատելի է, որ Անին առանձնակի ուշադրություն է դարձնում հակառակորդ երկրների ղեկավարների ասելիքին։

Տեսանյութում երևում է, որ խոսելիս Թուրքիայի ղեկավարը խոսելու որոշակի հապաղում է դրսևորում, տպավորություն է, որ նա խոսքի կեսից կարծես ննջում է։ Այս տեսանյութն Անի Պետրոսյանն իր սոցհարթակում կիսել է հետևյալ մեկնաբանությամբ․

««Սուլթանն» արդեն առաջվանը չէ»։ Անի Պետրոսյանի տեղադրած կարճատև տեսանյութը, որտեղ խոսքային մեծ դժվարությամբ է արտահայտվում Թուրքիայի ղեկավար Էրդողանը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։