Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքի մասին նորությունները շատ արագ են տարածվում՝ դառնալով նաև քննարկումների առիթ ու պատճառ։

Երկու տարի առաջ ամուսնալուծված Սոսը նախկին կնոջից՝ մոդել Մադոննայից մեկ դստրիկ ունի։ Փոքրիկի ծնողները մինչ օրս էլ ջերմ հարաբերություններ են պահում՝ ի նպաստ բալիկի։

Երեկ տեղի է ունեցել Սոսի ընկերներից մեկի՝ Արման Նշանյանի հերթական ֆիլմի պրեմիերան, որին ներկա է եղել նաև Սոսն իր ընտանիքի անդամների հետ։ Սոսը նաև ցուցադրվող ֆիլմում դերակատարում ուներ։

Սոսը պրեմիերային ներկա է գտնվել ոչ միայն եղբոր ու մայրիկի հետ, այլ նաև իր նոր ընկերուհու, ով, ինչպես պարզվում է, բժշկական համալսարանի ուսանողուհի է և ապագա նյարդավիրաբույժ է։ Նա ներկայումս նաև մոդելային աշխարհում է փորձում անել իր առաջին քայլերը։

Սոսը դեռևս ոչ մի կերպ չի անդրադարձել տարբեր կայքերում տեղ գտած մեկնաբանություններին, փոխարենն իր պատմություններում տեղադրել է իր և ընկերուհու գեղեցիկ լուսանկարներից մեկը, որն արվել է պրեմիերայի ժամանակ։