Սոս Ջանիբեկյանը հրապարակում է արել՝ պատմելով, թե ինչպես է անցկացրել ծննդյան օրը

Սոս Ջանիբեկյանը նախօրեին բոլորեց երեսունչորսամյա հոբելյանը։ Հետպատերազմյան շրջանում ինչպես շատերի, այնպես էլ Սոսի մոտ գաղափարական որոշ տեղաշարժեր են եղել։ Սոսը որոշել է իր գործունեությամբ նվիրվել հայրենիքի բարօրությանը։

Նա օրեր ու ամիսներ է անցկացնում Արցախում՝ զբաղվելով անտուն մնացած արցախցիներին բնակարանով ապահովելու շնորհակալ գործի մի մասը։ Սոսին հաճախ կարելի է տեսնել Դահրավ բնակավայրից տեսանյութեր պատրաստելիս։

Իր տարեդարձի օրը ևս Սոսն այնտեղ է անցկացրել։ Այդ մասին նա պատմել է իր հարթակում՝ տեղադրելով լուսանկար օրվա ավարտից և հրապարակում, որը պատմում է օրվա մասին։ Սոսը գրել է հետևյալը․ «Ես 34 տարեկանս նշում եմ Արցախում ՝ Ասկերանի շրջանի գյուղ Դահրավում:

Շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքՆերի համար, ԵՎ, եթե մարդիկ կան, որ կուզեն ինձ նվեր անեն, թող TUN բառը ուղարկեն 1000 կարճ համարին, կամ Արցախի համար մի լավ բան անեն, Շնորհակալություն»,- իր գրառումը եզրափակել է Սոսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: