Սոնա Ռուբենյանի հրապարակած էլեգանտ, գեղեցիկ լուսանկարները․ ահա թե որտեղ է նա

Երգչուհիներից Սոնա Ռուբինյանը վերջին շրջանում բացակայում է հայրենիքից։ Նա մեկնել է ամառային հանգստի։ Սոնան, ի տարբերություն իր կոլեգաներից շատերի, ովքեր նախընտրում են եգիպտոսյան էկզոտիկ միջավայրը, Ուկրաինա է մեկնել։

Նա ուկրաինական Յալտա քաղաքից գեղեցիկ, գունագեղ լուսանկարներ է տեղադրում, որտեղ շատ էլեգանտ տեսք ունի։ Լուսանկարներից մեկում էլ երգչուհին ջրի մեջ է․ նա հարցում է կազմակերպել՝ հետաքրքրվելով, թե հետևորդները տարվա ո՞ր եղանակն են նախընտրում՝ ամառ, թե՞ ձմեռ։

Նա այս ընթացքում հասցրել է այցելել ուկրաինական տեսարժան վայրեր, պատմական կառույցների հետ է առիթ ունեցել ծանոթանալու։ Նկարվել է Ծիծեռնակի բույն կոչվող հին ամրոցի մոտ։

Երգչուհին հրապարակված վերջին նկարում բաց գույնի, նուրբ զգեստով է, որն ունի լայն բացվածք։ Սոնայի հետևորդները ջերմ գովեստի խոսքեր են ուղղել երգչուհուն։

Հիշեցնենք, որ քսանյոթամյա գեղեցկուհին բոլորովին վերջերս է նշանադրվել։ Սակայն Սոնայի հրապարակած վերջին կադրերում նրա հետ չի նրա նշանածը։ Հասկանալի է, որ երգչուհին առանց սիրելիի է մեկնել Ուկրաինա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: