Սոնա Ռուբենյանը հրապարակել է մեկ ամսական դստեր և նրա հոբելյանական շքեղ տորթի լուսանկարները

Սոնա Ռուբենյանը մայրիկ դառնալուց հետո շատ է ակտիվացել համացանցում՝ ընկերների հետ կիսելով իր մայրական բերկրանքն ու երջանկությունը։ Սոնայի տարեդարձին ամուսինը նորածին դստեր հետ համատեղ սիրելի տիկնոջ համար գեղեցիկ անակնկալ էր պատրաստել։

Այդ մասին տեղեկացանք Սոնայի տեղադրած լուսանկարից, որտեղ Սոնան գրկել էր «Ծնունդդ շնորհավոր, սիրելի մամ» գրառմամբ շապիկով դստերը։ Այսօր ընտանիքում օրը դարձյալ հոբելյանական է։ Սոնայի աղջնակի մեկ ամսականն է լրանում։

Այդ առիթով նորաթուխ մայրիկը տեղադրել է կադրեր, որոնցում երևում է փոքրիկ աղջնակի մեկ ամսականի տորթը, որը բավականին շքեղ է։ Տորթի կողքին երեխան է երևում, որը քնած է մանկասայլակում։

Սոնայի հրապարակած կադրերում ոչ միայն  նա է երևում ու նորածին փոքրիկը, այլ նաև երևում է հայր լինելու բերկրանքն առաջին անգամ վայելող Էմիլը։ Կադրերում երևում է, թե Էմիլն ինչ հոգատարությամբ ու քնքշությամբ է գրկել իր առաջնեկ զավակին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: