Սոնան իր ընտանիքի անդամների, ինչպես նաև Արամերի ու նրա տիկնոջ, այլ մտերիմների հետ մեկ տանիքի տակ ուրախ խնջույք է կազմակերպել։ Խնջույքի մասնակիցները միասին մի լավ զվարճացել ու հիշարժան ժամանց են անցկացրել։

Արամեն տիկնոջ հետ հյուրընկալելով Սոնայի ընտանիքի մոտ, բերել է ռուսական լոտո։ Լոտոն շատ են հավանել։ Սոնան ուրախ կադրեր է հրապարակել իրենց ժամանցից, որոնց մեջ կարելի է տեսնել նաև այն համեղ խմորեղենները, որոնք իր ձեռքերով պատրաստել է Սոնայի քույրիկը՝ Մերին։

Առհասարակ, Մերիի մոտ շատ լավ է ստացվում որակյալ խմորեղեններ պատրաստել։ Նա հաճախ է ընտանեկան հավաքույթների ժամանակ իր աշխատասիրությամբ ուրախացնում հարազատներին։

Հատկանշական է, որ Սոնան կադրեր է հրապարակել Մերիի մասնակցությամբ, որոնց մեջ երևում է, թե Մերին ինչպես է վարում երեխաների փոքրիկ մեքենան։ Կադրերում նկատել է նաև, թե ինչպես են միասին վազում և պարում Արամեն ու Անին։

Այս ուրախ խնջույքի համեղ ուտեստների մի մասն էլ Սոնայի ամուսինն է պատրաստել։ Այլ մանրամասների մասին՝ կից։