Շողակաթ Վարդանյանը գրում է․ «Սիրելի մարդիկ, խորը տխրությամբ ուզում եմ տեղեկացնել, որ եղբայրիկիս, երաժիշտ Սողոմոն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ուրբաթ օրը հուլիսի 22-ին, 17:00-ին Փարաքար համայնքի Մշակույթի տանը, հասցե՝ Նաիրի 42: Հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը, հուլիսի 23-ին, 13:00-ին Եռաբլուր Զինվորական Պանթեոնում:

Խնդրում եմ, որ փորձեք լուսավոր սրտով, լուսավոր տխրությամբ գալ: Սողոմոնը զոհվեց, որ մենք ապրենք ու հաստատ կուզեր, որ սիրով ու խաղաղ ապրենք բոլորս: Գիտեմ, պիտի զարմանաք, թե ինչու ա էսքան ձգձգվել: Արտասահմանում արված երկրորդ ԴՆԹ անալիզի պատասխանը նոր է եկել: Երկրորդ անգամ կրկնելու ընթացքը չարչարանք էր, որը դժվարությամբ և դանդաղ հաղթահարեցի:

Սողոմոնիկը ուզում էր բանակից վերադառնալ ու հեծանվով, ավտոստոպով ճամփորդել աշխարհով: Կատակով ասում էր, դե դժվար պատերազմ լինի, բայց, թե լինի՝ թոռներիս պատմելու բան կունենամ։ Բանակում պայուսակներով գրքեր էր կարդում, միշտ էր կարդում։

Անտանելի շոգից ձգված օրերին, մոլորված կյանքի հնարավորությունների մեջ, ժամերով խոսում էինք մեր չկարողանալ ընտրություն կատարելու մասին։ Ամենադժվար կացության մեջ ինքն էր իմ ամենալավ խորհրդատուն ու նեցուկը: Հատուկ փորձում էի հետը կռիվ սարքել, բարության ու խաղաղասիրության սահմաններն էի չափում, ամբողջ կյանք երեք անգամ ստացված լինի, թե չէ ո՞ր մեկը պատմեմ, ո՞ր մեկը քո փոխարեն ու համար ապրեմ։

Սողոմոնը, մեր տան պուճուրը, մեր տան ամենալավը, մեր տան լուռը: Լռության միջից անսպասելի սուր հուոմորով ու անսպասելի խորը տեսնելով բոլորին զարմացնողը: Մեր տնից միակ դալար բարդու բոյ ունեցողը: Պեպենոտ ջան, իրիկունները մարդ չկա թևը մտնեմ, որ ստեղ էնտեղ չխփվեմ, կապտուկներս շատացել են»: