Հայտնի երգչուհիներից մեկը՝ Մելքոնյան Սյուզաննան, որ ունի բացառիկ ձայնային տվյալներ, նախօրեին հայտնվել է վթարային իրավիճակում։ Այս մասին տեղեկացրել է Սթարնույզ կայքը՝ որոշ մանրամասներ ներկայացնելով վթարի մասին։

Ըստ այդմ հայտնի է դառնում, որ վթարի մեջ չկա Սյուզաննայի մեղավորությունը, քանի որ նրան հետևից մեկ այլ մեքենա է hարվածել։ Հայտնի է նաև, որ վթարը լուրջ հետևանքներ չի ունեցել, որևէ մեկը վթարի մասնակիցներից վնասվածքներ չի ստացել, որոնք կարող են լուրջ լինել նրանց կյանքի համար։

Սյուզաննան, իր հարթակում տեղադրելով վթարված մեքենայի հետնամասի նկարը, գրել է․ «Մե հրաշք օր»՝ ակնարկելով օրվա ձախորդության մասին։ Հավելենք նաև, որ Սյուզաննան վարում է Հոնդայի մակնիշի սև գույնի մեքենա։

Վերջին տարիներին նա բավականին ակտիվ համերգային ծրագրերով է հանդես գալսի Հայաստանում ու Հայաստանից դուրս։ Սյուզաննայի ձախորդության ու անհաջող օրվա մասին պատմող տեսանյութը՝ կցված նյութում։