Սկանդալ ռուսական Առաջին ալիքի ստուդիայում․ ահա թե ով է ներխուժել «Վրեմյա» հաղորդման տաղավար և ինչ հետևանք է ունեցել դա

Ռուսական եթերում կատարված նախօրեի աննախադեպ իրադարձությունից հետո շատերին հետաքրքիր էր, թե ով էր եթեր ներխուժած կինը, ո՞վ էր նրան եթեր թույլ տվել և ինչպես էր նա հայտնվել այնտեղ։

Հիշեցնենք, որ «Վրեմյա» հաղորդման ժամանակ, երբ Եկատերինա Անդրեևան հերթական լրատվությունն էր կարդում պատերազմական իրադարձության մասին, եթեր էր մտել «Մի հավատացեք քարոզչությանը. Ահա քեզ խաբում են» գրությամբ մի աղջիկ և բղավում էր, որ ամեն ինչ սուտ է, թող վերջ տրվի պատերազմին։

Հատկանշական է, որ Եկատերինա Անդրեևան իրեն բոլորովին չի կորցնում և չի դադարեցնում լուրերի ընթերցումը։ Նա սառնասիրտ շարունակում է իր խոսքը՝ առանց ուշադրություն դարձնելու տեղի ունեցողին։

Հետո պարզվում է, որ եթեր մտած աղջիկը, այսպես ասած, ներսի մարդ է․ նա Մարինա Օվսյաննիկովան է, ով հենց Առաջին ալիքի խմբագիրն է հանդիսանում։ Նրան աշխատանքից ազատել են, ապա բերման ենթարկել։

Ավելի ուշ Մարինա Օվսյաննիկովան հանդես է եկել նաև տեսաուղերձով՝ հորդորելով չլռել, դուրս գալ փողոց։ Տեսանյութը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: