Հանրաճանաչ և բացառիկ դերասանական տաղանդի տեր դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի ծննդյան օրն է, ասել է թե՝ նրա մասին վերստին հիշելու և նրա անցած ուղին գնահատելու ևս մի առիթ։

Սվետլանա Գրիգորյանը ծնունդով Երևանից է, որտեղ էլ ապրել ու ծավալել է իր արտիստական գործունեությունը։ Նա դերասանական արվեստի հետ անքակտելիորեն կապվել է դեռևս տասներեք տարեկանից սկսած։

Սվետլանան այն բացառիկ արտիստուհիներից է, ով գործուն մասնակցություն է ունեցել հեռուստաթատրոնի հիմնադրման ու զարգացման գործում՝ դառնալով հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկը։

Սվետլանայի կերտած կերպարներն աչի են ընկնում բացառիկ տիպականությամբ։ Նրան բեմում հաճախ կարելի էր տեսնել իր տաղանդավոր ժամանակակցի՝ Կարպ Խաչվանքյանի հետ միասին։ Նա սկիզբ դրեց վառվռուն, կենսախինդ կնոջ կերպարին։

Սվետլանա Գրիգորյանը բեմում դերասանական գործունեություն է ծավալել ավելի քան վաթսուն տարի։ Նա ապրել է մինչև 2014 թվականը՝ կյանքից հեռանալով ութուներեք տարեկան հասակում։ Նա ամուսնացած է եղել Լեոնարդ Նեդոլյայի հետ։