Սիրված ու տաղանդավոր դերասանուհի Աննա Հարությունյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հեռուստանախագծերից հանրահայտ դարձած տաղանդաշատ արտիստուհի Աննա Հարությունյանը բոլորում է ծննդյան երեսուներեք տարին։ Երիտասարդ դերասանուհին ծնունդով Երևանից է։

Նա դպրոցական կրթությունը ստացել է Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող Յ․ Լեփսիուսի անունը կրող դպրոցում, իսկ բարձրագույն կրթության համար դիմել է Թատերական ինստիտուտ՝ Ա․ Մազմանյանի կուրս։

Դերասանական կրթությունն Աննան ամրապնդել է Մանկավարժական համալսարանում՝ ավարտելով նաև մագիստրատուրան։

Աննան արդեն տասնչորս տարի է, ինչ հանդես է գալիս իր մասնագիտությամբ։ Նա «Գոյ» հայտնի թատրոնում տարիներ ի վեր տարբեր դերեր է կերտել՝ ներկայանալով իր յուրահատուկ խարիզմայով։

Տարիներ առաջ Աննան որոշակի դադար էր վերցրել՝ մեկնելով Մոսկվա, որտեղ էլ ավարտել է տեղի Գերասիմովի անունը կրող կինեմատոգրաֆիայի ինստիտուտը։

Ուսումնառության երկու տարիների ընթացքում Աննան կարողացավ շատ սուղ միջոցներով «Անիկո» վերնագրով դեբյուտային ֆիլմ նկարահանել, որն էլ Կազանում մրցանակի արժանացավ՝ երջանկացնելով արտիստուհուն։

Աննան շատ սերտ համագործակցում է Միքայել Պողոսյանի հետ՝ գնահատելով նրա խորհուրդները։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: