Հանրաճանաչ ու հարգված հաղորդավար Օնանյան Վարդանը բոլորում է ծննդյան հիսունհինգ տարին։ Նա Երևանից է, ուսանել է Պոլիտեխնիկականի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում, բայց համալսարանն ավարտելուց հետո հայտնվել է հեռուստատեսությունում որպես հաղորդավար։

Նա այդպես էլ երկրա տարիներ գործեց ու ճանաչվեց որպես հեռուստամեկնաբան, հաղորդավար, որը ոչ միայն հաղորդումներ է վարել ու ներկայացրել, այլ նաև պատրաստել է հաղորդումների «Առաջին այրեր» կոչվող շարք՝ դառնալով շարքի ռեժիսորը։

Վ․ Օնանյանի համար առաջնային արժեքներ են ընտանիքն ու հայրենիքը։ Նրա գեղեցիկ ընտանիքում երկու զավակներ են մեծանում, որոնք արդեն չափահաս են։

Այն պահին, երբ Վարդանի տղան զինծառայող էր, մեկնարկեց չարաբաստիկ քառասունչորսօրյան, որին առանց երկմտելու կամավորագրվեց նաև Վարդանը՝ համալրելով կամավորների շարքերը։ Նրան շուտով հիվանդանոց տեղափոխեցին ոտքերի ու կրծքավանդակի վիրավորումով։

Այս ընթացքում մի քանի վիրահատությունների միջով անցած Վարդանը շարունակում է վերականգնողական փուլը։ Նա մի որոշ շրջան չէր կարողանում քայլել, հիմա հաղթահարում է նաև քայլելու ընթացքը։