Հանրահայտ հաղորդավար Զառա Արամյանը հայտնվել է հիվանդանոցային համալիրում։ Նրան այնտեղ են տարել շտապ օգնության մեքենայով, քանի որ նրա վիճակը կտրուկ վատացել է։

Հաղորդավարուհու մոտ առաջ են եկել հետքովիդյան բարդություններ, որոնք լուրջ իրավիճակ են ստեղծել հաղրոդավարուհու առողջական վիճակի համար։

Նա գտնվում է սիստեմաների տակ, բժիշկների մշտական հսկողության ներքո, դժգոհում է սրտի աշխատանքի անկանոնությունից, շնչահեղձությունից։ Գտնվում է թթվածնի ներքո, քանի որ մեծ դժվարությամբ է շնչում։

Զառա Արամյանի վիճակը թերևս ծանր է, սակայն նա կարողացել է մի քանի րոպե խոսել և պատմել, թե ինչպես է իրեն զգում հիմա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են իր առողջական վիճակով և անհանգստանում ենք։

Հաղորդավարուհին շեշտում է, որ բուժանձնակազմը լուրջ ուշադրությամբ է շրջապատել իրեն։ Նա հույս ունի, որ շուտով կապաքինվի ու կվերադառնա իր հարազատ հեռուստաընկերություն և սիրելի հաղորդում։

Մանրամասները՝ կցված նյութի մեջ։