Սիրված ու հանրահայտ երիտասարդ հաղորդավարուհի Դիանա Մալենկոն այսօր բոլորում է ծննդյան քսանյոթ տարին։ Նա ծնվել է Դիլիջանում։ Դիանայի հայրիկն ազգությամբ ուկրաինացի է, իսկ մայրը՝ հայուհի։

Իր ինքնատիպ գեղեցկությամբ ու շքեղ արտաքինով աչքի ընկնող Դիանան ունի նաև քույր, որ բավականին նման է իրեն։ Ընտանեկան գեղեցիկ դիմագծերը նրանց մայրիկից է փոխանցվել։

Դիանան նա սովորել է Սերո Խանզադյանի անունը կրող ավագ դպրոցում, ապա բարձրագույն կրթությունը շարունակել է Թատերական ինստիտուտի արվեստի կառավարման բաժնում։

2009 թվականին Դիանա առաջին անգամ հայտնվեց հեռուստաեթերում՝ որպես եղանակային նորությունների հաղորդավարուհի։ Նա այդ ժամանակ դեռ տասնչորս տարեկան էր։ Ապա ընդունեց «Դար 21» հեռուստաընկերության հրավերը և այնտեղ սկսեց վարել մի շարք հաղորդումներ։

Բացի այն, որ Դիանան վարում է նաև միջոցառումներ, կարևոր իրադարձությունների վարող է հանդես գալիս, նա նաև ունի մասնագիտական՝ դերասանական փորձառություն։ Հանդես է եկել Դրամատիկական թատրոնի բեմից։