Սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ երգչուհու մասին

Սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանը նշում է ծննդյան երեսունվեցամյա հոբելյանը։ Սոնան դպրոցական ուսումնառությանը զուգահեռ ուսանել է նաև երաժշտություն՝ սովորելով Ա․ Հեքիմյանի անունը կրող երաժշտական դպրոցում։

Հետո երաժշտական կրթություն Սոնան ստացել է պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն՝ ուսանելով Կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։ Նա իր երաժշտական կարիերան կառուցել է ակտիվ գործունեության շնորհիվ։

Սոնան ժամանակին մասնակցել է միջազգային երաժշտական հեղինակավոր մրցույթների՝ գրավելով առաջին հորիզոնականները, ինչն էլ նպաստել է նրա ճանաչման և հետագա հաջողությունների հարթման հարցին։

Սոնային հանրությունը սիրում և ճանաչում է իր անմիջականությամբ և կենսասիրությամբ։ Երգչուհին իր երկրպագուներին գրավում է իր պարզությամբ ու ճշմարտախոսությամբ։

Հատկանշական է, որ իր անմիջականությամբ հանդերձ երգչուհին տարիներ շարունակ հանրային տեսադաշտից հեռո է պահել իր անձնական կյանքի կարևոր հանգամանքները։

Վերջերս Սոնան իր հարցազրույցներից մեկում խոստովանեց, որ ունի տղա բալիկ, ում խնամքով ու դաստիարակությամբ զբաղվում է ինքը և մայրը։ Բալիկի անունն Արթուր է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: