Սիրված երգչուհիներից Սյուզան Մարգարյանը նշում է ծննդյան տարեդարձն է։ Երգչուհին բոլորում է ծննդյան վաթսունմեկ տարին։ Նա դպրոցական ուսումնառությանը զուգահեռ ուսանել է նաև թատերական ու երաժշտական բաժիններում։

Սյուզան Մարգարյանը դեռ 1973 թվականից սկսել է հանդես գալ երաժշտական ասպարեզում, իսկ ավելի վաղ արդեն ներկայացել է որպես պրոֆեսիոնալ երգչուհի։ Տարբեր տարիներին համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարատեսակ հեղինակավոր բեմերում։

Սյուզանը ժամանակին ընտանիք է կազմել տաղանդաշատ արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ։ Նրանք մեկ աղջիկ են ունեցել, որը դարձել է ոչ միայն ծնողների և հարազատների հպարտությունը, այլ նաև մեր մշակութային ասպարեզի հպարտությունը։

Սիրուշոյի տաղանդի և հաջողության գրավականը նաև մայրիկի լուրջ ու հետևողական աշխատանքն է դարձել դստեր հետ։ Մայրիկի տարեդարձի առիթով Սիրուշոն իր հարթակում տեղադրել է լուսանկար, որն արվել է շատ տարիներ առաջ, երբ Սիրուշոն դեռ գրկի երեխա է եղել, իսկ Սյուզան Մարգարյանը երիտասարդ մայրիկ։