Նախօրեին երգարվեստում հայտնի Իսպիրյան ընտանիքի հանրահայտ ներկայացուցիչներից մեկի՝ սիրված երգիչ Արաբո Իսպիրյանի ծննդյան տարեդարձն էր։ Երգչին շատերն են ջերմորեն շնորհավորել՝ ուղղելով գնահատանքի ու հարգանքի խոսքեր։

Արաբոն, տեղադրելով իր փոքրիկ, չքնաղ աղջկա հետ գեղեցիկ լուսանկար, իր հարթակում ջերմորեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք իրեն շնորհավորել ու բարին են մաղթել։

Արաբոն գրել է․ «Շնորհակալ եմ բոլորիցդ բոլոր բարեմաղթանքների և իմ կողքին լինելու համար: Անչափ հուզված եմ: Ձեր սերն ինձ ուժ է տալիս: Աստված պահապան բոլորիդ, սեր և խաղաղություն ձեր ընտանիքներին»։

Նշենք, որ Արաբոն ընտանիք է կազմել Նարինե Գրիգորյանի հետ։ Նարինեն Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է։ Արաբոն երբեմն տեղադրում է իր և գեղեցկուհի տիկնոջ՝ Նարինեի և իրենց երկու հրաշք բալիկների համատեղ լուսանկարները։

Ներսիկ Իսպիրյանը ևս հաճախ է կիսվում իր սիրելի թոռնիկների հետ համատեղ լուսանկարներով։ Նա սիրում է հպարտանալ իր զավակների ընտանիքներով։