Սիրված դերասան Վահագն Գալստյանի որդու ծննդյան օրն է․ ահա թե ինչպես են նրան շնորհավորել ծնողները

Հայտնի դերասան Վահագն Գալստյանը, որ երկու զավակ ունի, նախօրեին նշել է որդու ծննդյան տարեդարձը։

Վահագնը ընտանիք է կազմել դերասանուհի, Թատերական ինստիտուտի դասախոս Շուշան Ղազարյանի հետ, ով հանրահայտ դերասանուհի Արև Սանթրոսյանի աղջիկն է։

Վահագնը և Շուշանը շնորհավորել են իրենց որդու՝ Հայկի ծննդյան օրը։ Հայկը տան կրտսերն է։ Հայկի մայրը՝ Շուշանը, որդու տարեդարձի առիթով գրել է հետևյալը․ «Շնորհավոր ծնունդդ աշխարհս, հավատս, սերս, հույսս, սիրելիս, Հայկս։

Աստված քեզ պահապան լինի միշտ ու քո բարության, խելքի, հոգատարության ու մեծ սրտի չափով քեզ կտրվի իմ արև։

Ամուր առողջությունը, անթիվ հաջողությունները, անասելի հարստությունը, մեծ ու լուսավոր սերը կյանքիդ ուղեկիցները պիտի լինեն միշտ։

Դու իմ ամենամեծ սեր ու ամենահավատարիմ ընկեր: Սիրում եմ քեզ»։ Հայկին շնորհավորել է նաև հայրը՝ հայտնի դերասան Վահագն Գալստյանը։

Նա տեղադրել է որդու լուսանկարը և գրել․ «Շնորհավոր ծնունդդ Հայկ ջան»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: