Հանրահայտ գյումրեցի տաղանդներից մեկը՝ Մկրտիչ Արզումանյանը, նշում է ծննդյան տարեդարձը։ Մկրտիչը մանկավարժի ընտանքիում է ծնվել ու հասակ առել։

Չնայած նա սովորել է Գյումրու Ճարտարագիտական համալսարանում, սակայն դեռ ուսանողական տարիներից ակտիվ դերասանական խաղով է հանդես եկել։

Մկրտիչն ապրում է թատրոնով ու դերասանական խաղով։ Նրան կարելի է տեսնել տարատեսակ ինքնատիպ նախագծեր իրականացնելիս, հետաքրքիր նախագծերում հանդես գալիս։ Նա սիրում է աշխատել և իրեն ծանրաբեռնել։

Մկրտիչն իրեն մշտապես ինքնաքննադատորեն է վերաբերվում։ Նա այն անհատներից է, որը վստահ է, որ միշտ պետք է սովորել, ուստի վերջերս Մոսկվայում դերասանական կուրսեր է անցնում՝ ավելի կատարելագործվելու համար։

Մկրտիչն ամուսնացած է արդեն մոտ երկու տասնամյակ։ Նա երկու զավակների հայր է։ Մկրտիչի տղան ակնհայտ հակում ունի դեպի արտիստական ոլորտ և սիրով ընկերակցում է հորը։

Ալեքսը հայրիկի լավագույն խաղընկերներից մեկն է։ Նրան հաճախ կարելի է տեսնել հայրիկի հետ նույն նախագծում։