Սիրված դերասան Մարկ Սաղաթելյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Սիրված դերասան Մարկ Սաղաթելյանն այսօր կնշեր իր հիսունմեկամյա հոբելյանը, սակայն, ցավոք, նա հավերժ երիտասարդ մնաց՝ վախճանվելով քառասուներկու տարեկան հասակում։

Մարկը ժամանակի ոսկե երիտասարդության այն դեմքերից է, որ չնայած ստացել է բժշկական կրթություն, բայց կայացել է շոու բիզնեսի ասպարեզում։

Մարկի մասին մինչ օրս էլ մտերիմները սիրով ու կարոտով են հիշում և խոսում։ Արտիստն ամուսնացած էր Նունեի հետ։ Նունեն մինչ օրս էլ ապրում է Մարկի մասին գեղեցիկ հուշերով։

Մարկը ընկերական միջավայրում տրամադրություն էր ստեղծում, ուրախություն բերում։ Նրա անսպասելի ու ցավալի վախճանից հետո Մարկի ընկերներն ու մտերիմները կազմակերպել են երեկո՝ այն վերնարելով «Մեր Մարկը»։ Երեկոյի ժամանակ խոսել են Մարկից։

Մարկը, լինելով օրիգինալ մտածողության տեր մարդ, իր ամուսնության տասնամյակին յուրօրինակ հարսանեկան արարողություն է կազմակերպել, որին մասնակցել են նրա մտերիմ ընկերները։ Այդ տեսանյութը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: