Սիրված դերասան Ալեքսանդր Խաչատրյանի կնոջ՝ դերասանուհի Ալիս Կապլանջյանի ծննդյան օրն է

Հայտնի ու սիրված դերասան Ալեքսնադր Խաչատրյանի տիկինը դերասանուհի Ալիս Կապլանջյանն է։ Նա այսօր նշում է ծննդյան վաթսունինը տարին։ Ալիսը ծնունդով Երևանից է։ Դպրոցից հետո Ա․ Կապլանջյանը սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտում։

Հետո որպես դերասանուհի Ա․ Կապլանջյանը հանդես է եկել տարբեր ներկայացումներում։ Աշխատել է Գ․ Սունդուկյանի անունը կրող թատրոնում։ Ալիսը նկարահանվել է նաև ֆիլմերում։ Նա հանդես է եկել շուրջ տասը ֆիլմում՝ կերտելով տարբեր կերպարներ։

Լինելով մշակութային ոլորտի, այն էլ դերասանության ներկայացուցիչ՝ Ալիս Կապլանջյանն աչքի է ընկնում բացառիկ համեստությամբ ու խոհեմությամբ։

Իր հարցարզույցներում Ալեքսանդր Խաչատրյանը տարբեր առիթներով խոստովանել է, որ իր հաջողությունների հետևում կանգնած է նրա սիրելի տիկինը՝ Ալիսը, ում էլ նա մեծ հաշվով պարտական է իր հաջողությունների և ձեռքբերումների համար։

Ալիսն ամուսնու հետ ապրում է Ամերիկայում, սակայն ժամանակ առ ժամանակ վերադառնում են հայրենիք նկարահանումների առիթներով։ Նրանք երկու դուստր ունեն, որոնցից մեկը նկարչուհի է, մյուսը՝ անգլերենի մասնագետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: