Հանրահայտ ու սիրված դերասանուհի Սեդա Հունանյանը բոլորում է ծննդյան յոթանասուներկու տարին։ Բավականին պատկառելի տարիքի շեմը հաղթահարած արտիստուհին ունի լուրջ ձեռքբերումներ և հանրային հարգանք ու սեր է վայելում։

Սեդա Հունանյանը ծնունդով երևանցի է, նախապես Ա․ Բաբաջանյանի անվան ուսումնական հաստատությունում ստացել է երաժշտական կրթություն, ետո ընդունվել և ավարտել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։

Սեդան այն երջանիկ արտիստուհիներից է, որն առիթ է ունեցել ուսանելու Վարդան Աճեմյանի կուրսում՝ վայելելով մեծ ու լեգենդար արտիստի դասերն ու ներկայությունը։

Դեռ ուսանողական տարիներից՝ 1970-ականների սկզբից, Սեդան նախ որդե երգչուհի, ապա որպես արտիստուհի աշխատել է Կարեմային թատրոնում։ Բազմաթիվ են այն ֆիլմերն ու ներկայացումները, որոնցում հաջողությամբ հանդես է եկել Սեդան։

Բազմավաստակ արտիստուհի դերասանական խաղով չի սահմանափակվում՝ ծավալելով նաև մանկավարժի կարևոր պարտականություն։ Նա դասախոսում է Երևանի մշակույթի պետական քոլեջում՝ իր փորձն ու իմացությունը փոխանցելով երիտասարդներին։