Սիրված դերասանուհի Նաիրա Շահիրյանն այսօր բոլորում է ծննդյան հիսունյոթ տարին: Նա ծնվել է Երևանում՝ արվեստագետների ընտանիքում:

Նա մեծացել է շատ հետաքրքիր միջավայրում՝ ունենալով անմոռանալի ու գունագեղ մանկություն: Նաիրայի մայրը մեկ այլ հայտնի դերասանուհի Էվելինա Շահիրյանն է:

Նաիրա Շահիրյանը նախ սովորել է Բլոկի անվան դպրոցում, ապա ընդունվել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ ուսանելով Խորեն Աբրահամյանի մոտ:

Նաիրան ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է վեց տարեկան հասակում: Շիրվանզադեի հայտնի «Քաոս» գործի էկրանավորման ժամանակ նա խաղացել է Սմբատի աղջկա դերում:

Ոլորտում մասնագիտանաուց հետո նա կերպավորել է բազմաթիվ հաջողված դերեր՝ ձեռք բերելով սեր ու հայտնիություն:

Նաիրա Շահիրյանը ևս շատ հետաքրքիր ընտանիք ունի: Նաիրայի ամուսինը՝ Աշոտ Մարգարյանը, ռոք երաժիշտ է և նկարիչ:

Դերասանուհին երկու որդի ունի՝ Արենը և Արմանը: Արենը դիջեյ է, իսկ Արմանը շատերին հայտնի հաղորդավար: Նաիրա Շահիրյանն ունի մեկ թոռնիկ՝ Անրին, ով Արման Մարգարյանի որդին է: