Հանրաճանաչ արտիստուհի Ավետիսյան Մարջանի տարեդարձն է։ Մարջանը ծնունդով Արմավիրի մարզում գտնվող Նալբանդյան համայնքից է, ապրել ու դպրոցական կրթություն է ստացել Մեծամորում, իսկ Երևան եկել է արտիստ դառնալու մեծ երազանքի հետևից։

Թատերականում Մարջանի բախտը բերել է ու նա ուսանել է Շահվերդյան Վահեի կուրսում՝ դառնալով վարպետի սիրելիներից մեկը։ Մարջանը թատրոնի բեմից ամենաբարդ կերպարները ստանալու մեծ վարպետ է։ Նույն հաջողությամբ էլ ֆիլմերում է հանդես գալիս։

Մարջանի հայտնիությունը ճիշտ է կապվում է «Ֆուլ Հաուս» հանրահայտ սերիալում ունեցած տպավորիչ դերակատարման հետ, սակայն Մարջանը համարում է, որ ինքը շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ դերեր է կերտել, որոնցով վաստակել է արտիստ լինելու իրավունքը։

Մարջանը հասուն տարիքում ընտանիք է կազմել արտասահմանաբնակ հայազգի Ալենի հետ, որը գործարար է։

Նրանք ամուսնության սկզբնական հատվածում համատեղ արտասահմանում էին բնակվում, իսկ հետո Մարջանը Հայաստան եկավ։ Հիմա Ալենը դարձել է Մարջանի ամենամեծ կարոտը։