Սիրված դերասանուհի Մարիամ Դավթյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Արտահայտիչ աչքերով ու էքսցենտրիկ կերպարներով հայտնի արտիստուհի Դավթյան Մարիամը նշում է ծննդյան տարեդարձը։ Մարիամը լույս աշխարհ է եկել Մոսկվայում՝ այնտեղ անցկացնելով երեք տարի։ Նրա հայրը Ճարտարապետականի ասպիրանտուրայի սան է եղել։

Մարիամն իրենց տան մինուճար զավակն է, ինչպես նաև պապիկի ու տատիկի միակ թոռնիկը։ Մարիամը դեռ մանկուց պնդաճակատ ու համառ է եղել, որը կապում է իր նկատմամբ առկա մեծ ուշադրությամբ։

Մարիամի տատիկը ցանկացել է, որ Մարիամը երաժիշտ դառնա, ուստի նրան տարել է երաժշտական դպրոց, սակայն Մարիամը չի ցանկացել շարունակել այն։ Մարիամը խոստովանում է, որ երբեմն իր հանդեպ եղած մեծ ուշադրությունից փախչել է ցանկացել։

Ճարտարապետ ծնողները Մարիամին չեն խանգարել, որ նա դառնա արտիստուհի։ Մարիամն իր առաջին քայլերը կատարել է Գեղագիտության ազգային կենտրոնում։ Մարիամը վաղ է ամուսնացել՝ ամուսնական կյանքով ապրելով 1,5 տարի։

Այժմ Մարիամը կայացած արտիստուհի է, ունի դուստր, ինչպես նաև թոռնիկ, չնայած որ իրեն տատիկ չի զգում։ Մարիամի աղջիկն ընտանիքի հետ ապրում է Իսրայելում։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: