Նախորդ տարին Միկա Ղափլանյանի ու Մարիամ Ադամյանի համար երջանկաբեր էր, քանզի նրանք տարին սկսել էին ընտանիք կազմելով, իսկ տարեմուտին սպասում են ընտանեկան հրաշալի համալրման։ Մարիամը համարում է, որ երեխայի սեռի մասին խոսելն անտեղին է, քանի որ շատերը երեխա ունենալու համար են պայքարում։

Մարիամի ներկայիս բոլոր նպատակները հենց ապագա երեխայի ծննդյան և նրա խնամքի հետ են պայմանավորված։ Մարիամն ու Միկան իրար հետ նկարահանումների հրապարակում են հանդիպել, Միկայից Մարիամը շատ մեծ դրական էներգետիկա է ստացել, որն էլ վերաճել է ավելի ջերմ զգացման։

Մարիամը խոստովանում է, որ ավելի շատ մայրիկի հետ է կապված։ Դա կապված է նաև նրա հետ, որ նրա ծնողները բաժանված են։ Նա կապը հայրիկի հետ ևս պահում է, ըմբռնումով է վերաբերվում իրավիճակին։

Մարիամի անկեղծ պատասխաններով հետաքրքիր հարցազրույցը կարող եք դիտել կցված նյութի մեջ։