Հանրահայտ ու սիրված արտիստուհի Էմմա Մանուկյանը նշում է ծննդյան երեսուներեք տարին։ Նա դպրոցական կրթությունից հետո դիմել է Թատերական ինստիտուտ՝ ստանալով դերասանի մասնագիտություն։

Ինստիտուտից անմիջապես հետո սկսել է աշխատել Դրամատիկական թատրոնում։ Էմման իր հարցազրույցներում բազմիցս խոստովանել է, որ մասնագիտական գործունեության ընթացքում մշտապես առաջնահերթությունը տալիս է թատրոնին ու թատրոնի բերմին։

Էմման ընտանիք է կազմել նույն ոլորտի ներկայացուցչի՝ Վիլեն Սարգսյանի հետ։ Նրանք միասին բեմում կամ կինոյում հանդես չեն եկել դեռևս, սակայն ունեն գեղեցիկ ընտանիք, որտեղ մեծանում է իրենց դեռևս միակ դստրիկը։

Էմման տարբեր առիթներով նշում է, որ ամուսինն ունի խորն ու լայն աշխարհայացք, ըմբռնումով է վերաբերվում իր գերզբաղվածությանը։ Էմման չի խուսափում խոստոնավել, որ եթե ամուսինը չլիներ, նա չէր կարողանա հաջողությունների հասնել։

Նրանց դուստրը՝ Սառան, երաժշտական լուրջ հետաքրքություններ ունի։ Այս մասին կարելի է եզրակացնել՝ հետևելով Էմմա Մանուկյանի սոցհարթակային նյութերին։