Սիրված դերասանուհի Արփինե Իսրայելյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ ու անչափ սիրված արտիստուհի Արփինե Իսրայելյանն այսօր նշում է ծննդյան հերթական տարեդարձը։

Հեռուստասերիալներից հայտնի դարձած Արփինեն այժմ հանդես չի գալիս նույն այդ հեռուստասերիալներում, փոխարենը հանդես է գալիս թատրոնի բեմից։

Արփինեն արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիք է կազմել և տղա բալիկ է մեծացնում։ Բալիկին Դավիթ են անվանակոչել։

Լինելով պատասխանատու մարդ՝ Արփինեն հենց սկզբից անձամբ է զբաղվել Դավիթի խնամքով։ Նա կարողացել է նաև համատեղել մայրական զբաղվածությունն ու հոգսերը աշխատանքային գործունեության հետ՝ վերադառնալով բեմ։

Դերասանուհին մի առիթով խոստովանել է, որ իրեն հաջողվել է ստեղծել իր երազանքների ընտանիքը։ Արփինեի ամուսինը՝ Ներսեսը, զբաղվում է արտաքին դիզայնով։

Հենց Ներսեն է ժամանակին ձևավորել հայտնի «Դոմինո» սերիալի նկարահանման հրապարակը, որտեղ որպես դերասանուհի հանդես էր գալիս Արփինեն։

Արփինեն հաջողությամբ կարողանում է հանդես գալ ինչպես տխուր ու ողբերգական կերպարներում, այպես էլ պարզ ու թեթև դերերում՝ երկու դեպքում էլ պահելով բնականությունը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: