Սիրված դերասանուհի Անի Երանյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ ու շատերին սիրելի դարձած դերասանուհի Անի Երանյանը նշում է ծննդյան երեսունմեկ տարին։ Անին ծնունդով Երևանից է։

Սովորել է մայրաքաղաքի թիվ 44 միջնակարգ դպրոցում, իսկ բարձրագույն կրթությունը ստացել է Թատերական ինստիտուտում։

Ստանալով դերասանի մասնագիտություն՝ Անին շարունակաբար ինքնակատարելագործվել է՝ բավականին երիտասարդ տարիքում դառնալով ամենից հայտնի, սիրված ու պահանջված դերասանուհիներից մեկը։

Անին իր տարբեր հարցազրույցների ժամանակ խոսել է իր վառ ու գունագեղ մանկությունից, սակայն չի թաքցրել նաև, որ ծնողներն ամուսնալուծված են։

Ներկայումս արտիստուհին շատ հաճախ է ճամփորդում։ Մասնագիտության և ստանձնած դերերի առիթով լինում է Հայաստանում։

Երբեմն ժամանակավոր տեղափոխվում է Ռուսաստան՝ հայրիկի մոտ, իսկ ներկայումս գտնվում է Ամերիկայում, որտեղից ոճային լուսանկարներ է տեղադրում։

Անիի անձնական կյանքի մասին ժամանակին բավականին լայն քննարկումներ էին ծավալվում, սակայն արտիտուհին այժմ սկզբունքորեն այլևս ոչինչ չի բարձրաձայնում, ուստի չկան նաև խոսակցություններ այդ թեմայով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: