Թեև Անահիտն ու ամուսինը շատ բազմազբաղ անհատներ են, սակայն նրանք ժամանակ են հատկացնում նաև միմյանց ու իրենց կրտսեր զավակների հետ միասին ջերմառատ ժամանց ծրագրելու և իրականացնելու, որոնք լցնում են ընտանիքի առօրյան ու պատմությունը։

Անահիտն ու Արտակը հերթական ընտանեկան ժամանցը բացօթյա են կազմակերպել։ Նրանք իրենց երկու տղաների հետ դուրս են եկել այգի՝ վայելելու աշնան գույները, ուրախանալու թափված տերևներով, խաղալու տերևների ու միմյանց հետ։

Արդյունքում ընտանիքի անդամները ոչ միայն ուրախացել են, այլ նաև գեղեցիկ ընտանեկան կադրեր ստացել։ Անահիտը, տեղադրելով այդ կադրերից մի քանիսը, դրանք այսպես է մեկնաբանել․ «Տղաներս՝ Հայկ Նահապետս ու Փոքր Մհերս»։

Նկատելի է, որ տղաները շատ են ուրախացել ծնողների հետ խաղալով, բնության հետ շփվելով։ Առանձնահատուկ ուրախ է տան կրտսեր զավակը։

Աշնանային տրաադրությունը, չոր խաշամը և շրջապատի գունառատությունը առանձնահատուկ գրավչություն ու գեղեցկություն են հաղորդել արտիստուհու ընտանեկան ժամանցին։