Սիրված ու ճանաչված արտիստուհի Ագնեսա Շահնազարյանը նշել է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորել է ծննդյան քառասուներկու տարին։ Հանրահայտ արտիստուհին ծնունդով Նոյեմբերյան քաղաքից է, սակայն մինչ տասնվեց տարեկան դառնալը ապրել է Վանաձորում։

Ագնեսան մեծացել է մշակութային հագեցած միջավայրում․ արտսիտուհու մայրը հանրահայտ ստեղծագործող Նելլի Շահնազարյանն է։

Ագնեսան, ստանալով թատերական կրթություն, սկսել է մշակութային ոլորտում ակտիվ գործունեություն ծավալել՝ դառնալով հանրահայտ ու ճանաչված։

Ագնեսան ամուսնացել է, սակայն անձնական հանգամանքներն այնպես են դասավորվել, որ շուտով բաժանվել է՝ միայնակ մեծացնելով իր տղային։

Տարբեր առիթներով արտիստուհին խոստովանել է, որ իր համար շատ ավելի հաճելի կլիներ, եթե իր տղան մեծանար լիարժեք ընտանիքում։

Այդ ամենով հանդերձ, Ագնեսան նաև խոստովանել է, որ որևէ կերպ չի խոչընդոտում երեխայի հոր և հայրական կողմի մյուս հարազատների շփումը երեխայի հետ։

Ագնեսան այժմ էլ հանդես է գալիս եթեր հեռարձակվող հայտնի հեռուստանախագծերից մեկում։