Այսօր շատերի կողմից սիրված արտիստուհի Մարիամ Դավթյանի ծննդյան տարեդարձն է։ Մարիամը բոլորում է քառասունինը տարին։ Նա լույս աշխարհ է եկել ճարտարապետների ընտանիքում։ Ինչպես ոլորտի որոշ ներկայացուցիչներ, Մարիամը նույնպես ծնվել է Մոսկվայում, բայց մեծացել է Հայաստանում։

Շուտով ընտանիքը փոխադրվել է Հայաստան։ Մարիամն իր դպրոցական ու բարձրագույն կրթությունը ստացել է Երևանում։ Դպրոցական տարիներին զուգահեռ նաև երաժշտական կրթություն է ստացել՝ ուսանելով վոկալ-երգչախմբային բաժնում, սակայն չի շարունակել երգչի կարիերան։

Բարձրագույն կրթությունը ստացել է Կինոյի ու թատրոնի ինստիտուտում՝ նախ դերասանական, ապա ռեժիսորական բաժիններում։ Ուսումնառությանը զուգահեռ Մարիամը նաև սկսել է մասնագիտական գործունեություն ծավալել, երբ եղել է 2-րդ կուրսի ուսանող։

Այժմ Մարիամը հանդես է գալիս թատրոնի բեմից, նաև նկարահանվում է ֆիլմերում։ Մարիամին մեծ ճանաչում ու սեր բերեց նաև նրա մասնակցությունը հեռուստասերիալներում։ Մարիամն իր պրոֆեսիոնալ գործունեության համար նաև մասնագիտական հեղինակավոր մրցույթների է մասնակցել։