Սիրուշոն ցույց է տվել, թե ինչպես են ընտանիքով զարդարում տոնածառը․ տեսանյութ

Սիրուշոն առանձնահատուկ կարևորություն է տալիս ընտանեկան ժամանցին։ Նա հնարավորինս հագեցած ու հետաքրքիր է կազմակերպում իր երկու տղաների առօրյան ու ժամանցը՝ երբեմն այդ մասին պատմելով նաև իր սոցհարթակին հետևող մարդկանց։

Սիրուշոյի վերջին հրապարակումները հիմնականում ամանորյա բնույթի և տրամադրությունների են։ Նա մի ընտանեկան ջերմ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են նրա ընտանիքի անդամները զարդարում ամանորյա եղևնին։

Եղևնին բնական է։ Այն զարդարում է Լևոն Քոչարյանը, իսկ Լևոնի երկու տղաները պտտվում են հայրիկի շուրջը և օգնում նրան զարդարելու հարցում։ Սիրուշոյի տեղադրած կադրերում երևում է նաև եղևնու վերջնական տեսքը։

Այն բավականին շքեղ է ստացվել։ Հատկանշական է, որ զարդարված եղևնու վերջնական տեսքը ցուցադրելիս Սիրուշոն հնչեցրել է իր մայրիկի կատարած ամանորյա երգերից մեկը։

Սիրուշոյի տեղադրած ամանորյա ջերմ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են նրա ընտանիքի անդամները զարդարում եղևնին, կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: