Երկու տղաների մայր Սիրուշոն պատրաստվում է առաջիկայում լույս աշխարհ բերել երրորդ բալիկին, որն, ըստ նախնական տվյալների, աղջիկ է լինելու։ Երկու տղաների հետ արտերկիր մեկնած Սիրուշոյին վերջերս միացել է նաև ամուսինը։

Սիրուշոն մի տեսանյութ է պատրաստել, որտեղ լսվում է իր ու տղաների զրույցը։ Երեխաները մայրիկի հետ քննարկում են ապագա բալիկի անվան հարցը։ Ինքնատիպ մտածողություն ունեցող տղաներից կրտսերն առաջարկում է, որ տղայի պարագայում երեխային անվանեն Կայծակ, իսկ աղջկա դեպքում՝ Արևածաղիկ։

Սիրուշոյի ավագ որդին՝ Ռոբերտը, առաջարկում է, որ ապագա քույրիկի անունը Սիրուշո լինի։ Երբ Սիրուշոն հարցնում է, թե ինչպես են կանչելիս տարբերելու, թե որ Սիրուշոյի մասին է խոսքը, Ռոբերտն ասում է, որ նրան Մամա կասեն, իսկ քույրիկին՝ Սիրուշո։

Նա իր առաջարկի մեջ հաստատակամ է։ Սիրուշոյի պատրաստած տեսանյութը, որտեղ, ինչպես միշտ, չեն երևում երեխաների դեմքերը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։