Համացանցում մի ուշագրավ նյութ է հանրայնացվել, որտեղ երևում է, թե ինչպես է Սիրուշոյին մոտեցել մի տարիքով լրագրող և փորձում նրա հետ կոնտակտի մեջ մտնել։ Լրագրողը հարցեր է տվել հայուհի երգչուհուն։

Սիրուշոն իրեն բնորոշ զգոնությամբ նախ ճշտել է, թե ինչ ազգության է պատկանում իր հետ շփվել փորձող լրագրողը։ Ըստ երևույթին, նա նախապես որոշ տվյալներ ունեցել է լրագրողի մասին։

Երբ լրագրողը հաստատել է Սիրուշոյի կասկածները և հայտնել է, որ այո՛, ինքը Ադրբեջանից է, երգչուհին ասել է, որ չի ցանկանում պատասխանել նրա հարցերին։

Ադրբեջանցի լրագրողը ծպիտով հորդորել է չվախենալ իրենից, ինչը առաջացրել է Սիրուշոյի ժպիտը ևս։ Նա նշել է, որ ամենևին էլ չի վախենում, հարցը այլ է։

Սիրուշոյի և ադրբեջանցի ծեր լրագրողի միջև տեղի ունեցած ուշագրավ երկխոսությունը ներկայացնող նյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։