Այս օրերին Սիրուշոն արտերկրում է։ Բոլորն էլ գիտեն, որ արտերկրում գտնվելու նպատակն այս անգամ երգչուհու ծննդաբերությունն է։ Երգչուհին այս ընթացքում հետևողականորեն հրապարակումներ է անում՝ ներկայացնելով իր զարդերի հավաքածուները։

Սիրուշոն արտերկրում գտնվում է բալիկների և ամուսնու հետ։ Նա չի բացահայտում վայրը, որտեղ ապաստանել են նրանք, սակայն երբեմն կարդրեր է հրապարակում իր մասնակցությամբ։ Հերթական կադրն արվել է դրսում։

Սիրուշոն սև վերնազգեստ է կրում և վարդագույն շրջազգեստ, որը ավելի է ընդգծում նրա գեղեցիկ կարգավիճակը։ Սիրուշոյի հարթակին հետևող օգտատերերը շատ ջերմ են արձագանքել երգչուհու հրապարակմանը՝ նշելով, որ նա շատ գեղեցիկ տեսք ունի։

Նշենք, որ Սիրուշոն վերջերս հերքել էր այն լուրերը, ըստ որոնց նա անձամբ չի լույս աշխարհ բերում իր բալիկներին։ Երգչուհին դրանք անհեթեթություն էր բնորոշել՝ նշելով, որ ցանկանում է, որ իր գոնե այդ մի ձեռքբերումը մեկ ուրիշին չվերագրվի։