Սիրուշոն հրապարակումներ է արել՝ ասելով, որ մազերը թափվում են․ ահա թե ինչու

Սիրուշոն Փարիզից Հայաստան վերադառնալուց հետո ամբողջովին իր ժամանակը տրամադրել է ընտանեկան հաճելի ժամանցին՝ օրը սկսելով սիրելի զավակների խաղով։ Նա տղաների, դստրիկի ու ամուսնու հետ զբոսանքներ է ունենում, գեղեցիկ ժամանց անցկացնում։

Սիրուշոն հայտնել է, որ իր մոտ առատ մազաթափության խնդիր է առաջ եկել։ Նրա տեղադրած վերջին լուսանկարներից մեկում երևում է, որ մազերը բավականին նոսրացել են։ Ի հակադրություն այդ նկարի՝ Սիրուշոն տեղադրել է ավելի հին շրջանի լուսանկար, որտեղ նրա մազերն ավելի խիտ են եղել։

Ի լրումն այս հրապարակման՝ Սիրուշուն հումորով հավելել է նաև, որ իր մազերի թափվելու այսպես ասած հովանավորը դստրիկն է՝ Զաբելը, քանի որ նրա ծնվելուց հետո են սկսել մայրիկի մազերն առատորեն թափվել ու նոսրանալ։

Սիրուշոն հույս է հայտնել, որ շուտով կվերականգնվեն թափված մազերը և կստանան նախկին տեսքը։ Ապա հավելել է, թե գուցե և չավելանան, մնան նույն կերպ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: