Սիրուշոն հանդիպել է Սուպեր Սաքոյի դստերն ու նրան իր զարդերից նվիրել. անչափ հուզիչ հոլովակ

Սիրուշոն նորից իր աշխատանքների բնույթով պայմանավորված մեկնել է Նահանգներ։ Նա այնտեղ Դիանային ու նրա հայրիկին է հանդիպել։ Դիանայի հայրը՝ Սուպեր Սաքոն, որոշ կադրեր է հանրայնացրել Դիանայի ու Սիրուշոյի հանդիպումից։

Այդ կադրերից երևում է, որ հանդիպումը շատ ջերմ ու հուզառատ է եղել։ Նախ Սաքոն ցույց է տվել, թե ինչպես է դիմավորում դստերը, որը դուրս է գալիս գերշքեղ մեքենայի միջից։ Սաքոն դստերը դիմավորում է «Էն ում պրինցեսան ա» ջերմ խոսքերով։

Հետո ցույց ա տալիս, թե ինչպես է աղջիկը հանդիպում Սիրուշոյի հետ ու շատ երջանկանում այդ հանդիպումից։ Սիրուշոն էլ իր նածագծած զարդերից մեկն է նվիրում Դիանային, որից Դիանան կրկնակի է երջանկանում։

Այլ կադրերում երևում է, թե ինչպես է Սիրուշոն օգնում, որ Դիանան կրի իր նվիրած զարդը։ Ինչպես երևում է, Սիրուշոն Դիանայի համար օրինակ ու հեղինակություն է։ Դիանայի ու Սիրուշոյի հուզառատ հանդիպման մանրամասները՝ կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: