Այս տարի առաջին անգամ օգոստոսի քսանհինգը հանրահայտ ու տաղանդավոր երաժիշտ Հայկոյի մտերիմներն ու ընկերները առանց սիրելի մարդու են նշում։ Հայկոն այդպես էլ չդարձավ քառասունինը տարեկան․ մնաց հավերժ երիտասարդներից։

Հայկոյի տարեդարձը մտերիմները փորձել են նշանավորել այնպես, որ հնարավորինս զգացվի նրա ներկայությունն ու շունչը։ Տոնական համերգի բեմին մշտապես երևում էր երաժիշտը, լսվում էր նրա ձայնը։

Հայկոյի տղան, բեմ բարձրանալով, շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին, որ եկել է իր հայրիկի տարեդարձին։

Բեմի վրա և կուլիսներում հատկապես մթնոլորտը տխուր և հուզիչ է եղել։ Էրիկն իրեն չի կարողացել զսպել և արտասվել է հենց բեմի վրա, իսկ Սիրուշոն լաց է եղել կուլիսներում։

Համերգը վարել են Գարիկ Մարտիրոսյանն ու Նազենի Հովհաննիսյանը։ Նազենին հաջորդ օրը հուզիչ գրառմամբ է հանդես եկել՝ ներողություն խնդրելով, եթե ինչ-որ բան այն չի եղել։

Հայկոյի տարեդարձի ամենից հուզիչ կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։