Սիրուշոյի ոճային ուշագրավ փոփոխությունը և նոր երգի պրեմիերան․ տեսանյութ

Ինանքտիպ դիմագիծ և ձեռագիր ունեցող երգչուհիներից Սիրուշոն վերստին նոր գործով է հանդե եկել։ Երգը վերնագրված է «Մարմինը մարմնի վրա»։ Երգը, ինչպես Սիրուշոյի մնացած գործերը, հեղինակել է Սիրուշոն։

Ինքնատիպ ոճով ներկայացվող գործը մատուցում է ուշագրավ տեսահոլովակի միջոցով։ Տեսահոլովակում բավականին ուշագրավ պատկերներ են ստացել, ինչը խոսում է այն մասին, թե ինչ պրոֆեսիոնալ թիմ է աշխատել տեսահոլովակի վրա։

Սիրուշոյի այս գործը յուրահատուկ է նրանով, որ Սիրուշոն այստեղ հանդես է գալիս ոճային կտրուկ փոփոխությամբ։ Երգչուհին այս անգամ կտրել է մազերը։ Եթե նա մինչ այս ոճային էական փոփոխությունների չէր դիմում, ապա հիմա արդեն արել է նաև այդ քայլը։

Սիրուշոյի երգը, ինչպես նրա երգացանկի երգերի մեծ մասը, մատուցվում է անգլերենով։ Իր խոսքում անգլերենի գերակշռումը երգչուհին բացատրում է միջազգային լայն հարթակներին հասանելի լինելու իր ցանկությամբ։

Նրա մոտ դա լավ է ստացվում, քանի որ հաճախ կարելի է նկատել, թե ինչպես են միջազգային հայտնի մշակութային դեմքերը հանդես գալիս գնահատողական խոսքով։ Երգչուհու նոր գործը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: