Սիրուն Մինասը պատմում է, թե ինչպես է հրաժարվել պլաստիկ վիրահատության առաջարկից․ ի՞նչ անել գեղեցիկ լինելու համար

Էսթետիկ բժշկուհի Սիրուն Մինասը խոսել է գեղեցկության ընկալումների և չափանիշների մասին։ Նա, որպես վերջին շրջանում երկու անգամ ծննդաբերած կին, սեփական փորձով խոսում է այն մասին, թե ինչ մեծ դժվարությամբ է իրեն հաջողվում ծննդաբերությունից հետո վերականգնել իր նախկին տեսքը։

Մինչդեռ զարմանում է, երբ տեսնում է որոշ կանանց հետծննդաբերական նկարները, որտեղ կանայք հրաշալի տեսք ունեն։ Նա դա այնքան էլ բնական չի համարում։

Մինասը պատմել է, որ պլաստիկ վիրաբուժության օրդինատուրա ընդունվելիս իրեն առաջարկել են դիմել պլաստիկ վիրաբուժության՝ փոքրացնելով քթանցքները, սակայն Մինասը հրաժարվել է, քանի որ իր տեսքն իրեն շատ է դուր գալիս։

Նա վստահ է, որ գեղեցկության ընկալումն ու մատուցումը կախված է ոչ թե արտաքին տեսքից, այլ մտածողությունից և զգացողությունից։

Նա պնդում է, որ ցանկացած կին իրեն կարող է գեղեցիկ մատուցել ու լինել հմայիչ։ Կարող է լինել նաև հակառակը։ Փորձառու էսթետիկ բժշկի վերլուծությունն ամբողջությամբ՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: