Տևական ժամանակ ամուսնական, ընտանեկան կյանքով Կարեն Արայանի հետ ապրող արտիստուհիներից Ալինա Մարտիրոսյանը զարմացնում է իր համացանցային ակտիվությամբ ու նախաձեռնողականությամբ։ Նրանք իրար հետ կիսում են ոչ միայն ընտանեկան առօրյան, այլ նաև կարևոր գաղափարներ ու տեսակետներ։

Ալինան հանրային հարթակներում սատարում է Կարենի գաղափարներն ու նախաձեռնությունները, իսկ Կարենն էլ իր հերթին իր հարթակում տեղադրում է Ալինայի արտիստական ու ոճական նորությունների մասին տեղեկություններ։

Ալինան ու Կարենը մեծ հարգանքով են վերաբերվում նաև միմյանց ընտանիքի անդամներին։ Այդ մասին է փաստում նաև Ալինայի այսօրվա հրապարակումը, որն արտիստուհին արել է սկեսուրի տարեդարձի առիթով։

Ալինան տեղադրել է իր և սկեսուրի համատեղ լուսանկարներից մեկը՝ գրելով այսպես․ «Սիրունիկ սկեսուրս, շնորհավոր ծնունդդ»։ Նշենք, որ լուսանկարում երկու տիկնայք էլ գեղեցկուհիներ են։ Ալինայի սկեսուրը Մարիա Արայանն է։ Նա նույնպես գաղափարապես սատարում է իր տղայի տեսակետներն ու կարծիքը։