Բասյան Լիլիթի անձնական կյանքի մասին դիետոլոգի հրապարակումների հիման վրա հաճախ է խոսել։ Նախ Լիլիթը ամուսնացած ժամանակ համարձակորեն խոսում էր ընտանեկան կյանքում իր դժվարությունների ու ամուսնու անհավատարմության մասին։

Հետո բարձրաձայնեց իրենց բաժանության լուրը, որին հաջորդեց նոր սիրելի ունենալու ակնարկների տարածումը։ Լիլիթը, որդու հետ կապված հարցերում շարունակելով կապ պահել նախկին ամուսնու հետ, նոր սիրելի ունի։

Նրա հանրային հարթակներից պարզվում է, որ ոչ միշտ է սիրելիի հետ հարաբերությունները հարթ ու անկոնֆլիկտ անցնում, սակայն այնումանեային ամեն ինչ լավ է այնքան, որ Լիլիթը սիրելիից նվերներ է ստանում ու դրա համար իր հարթակում նրան սիրո խոստովանություն անում։

Լիլիթի վերջին հրապարակումից իմանում ենք, որ սիրելին Լիլիթին ուրախացրել է թանկագին թևնոցով։ Այն դիետոլոգը ցույց է տվել նաև իր հետևորդներին։ Տեսանյութը կցված է ստորև։