Մոնիկա Նազարյանը շարունակաբար որոնումների, պրպտումների մեջ ապրող երգչուհիներից է, որն իր երկրպագուներին ձանձրանալու կամ երկար սպասելու առիթ չի տալիս։ Մոնիկան նորից նորությամբ է կիսվել իր երգարվեստի սիրահարների հետ։

Մոնիկան կատարել է նոր ստեղծագործություն, որը ոճային առումով շատ առնչություն ունի իր նախորդ երգի հետ, որը արդեն իսկ բավականին սիրվել է երգասերների կողմից։ Այս նոր ստեղծագործության հեղինակը Գուսան Արամյանն է դարձյալ։

Երգչուհին գրել է հետևյալը․ «Սիրելիներս քանի որ «Թող մոտենամ» երգը այդքան սիրվեց, նմանատիպ ավելի սիրուն երգ եմ բերել ձեզ համար։ Գուսան Արամյանի նոր երգը իմ կատարմամբ շուտով։ Սպասում եմ ձեր մեկնաբանություններին՝ հավանեցի՞ք և Եկեք միասին ընտրենք վերնագիր»։

Մոնիկա Նազարյանը երգը կատարում է մեքենայում։ Նրա կատարումը կարող եք ունկնդրել կցված նյութում, իսկ մեկնաբանություններում թողնել երգի վերնագրի ձեր տարբերակը, ինչպես առաջարկում է երգչուհին։