Աֆրիկյան Դավիթը և Խաչատրյան Մարինկան վերջին շրջանում սկսել են հանդես գալ համատեղ «Սերը թակարդում» վերնագրով սերիալում, ինչն էլ առիթ է դառնում նրանց համատեղ կադրերի և ժամանցի առատության։

Շատերի աչքից չի վրիպել, որ Մարինկան ու Դավիթը ոչ միայն լավ խաընկերներ են, այլ նաև բավականին ջերմ հարաբերություններ ունեցող ընկերներ, որոնք հաճախ են համատեղ կադրեր հրապարակում։ Ոմանք ենթադրություններ են անում նույնիսկ սիրային կապի հավանականության մասին։

Հատկանշական է, որ երկու արտիստներն էլ այս ենթադրություններն անարձագանք են թողնում։ Փոխարենը նրանք ավելի հաճախ են միասին հանդես գալիս՝ նորանոր խոսակցությունների առիթներ ստեղծելով։

Դավիթի ու Մարինկայի մասնակցությամբ նոր կադրեր են հասանելի դարձել, որոնցում արտիստները պարում են միասին։ Պարի ընթացում Դավիթը գրկում է Մարինկային։ Նրանց ջերմ ու գրկախառնություններով լեցուն պարը և այլ մանրամասներ ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։