Սիրահարվել եմ այս երգին․ Մոնիկա Նազարյանը նոր տեսանյութ է հրապարակել

Մոնիկա Նազարյանը չի դադարում ուսումնասիրել հայկական երգարվեստի հին ու ինքնատիպ նմուշները։ Նա հաճախ այնպիսի գեղեցիկ, բայց քիչ հնչող կամ արդեն մոռացված երաժշտական նմուշներ է գտնում, որ պարզապես հիանում է ու հիացնում իր երգարվեստի սիրահարներին։

Մոնիկայի համար նորանոր ստեղծագործություններ են գրում նաև գուսանները։ Մոնիկան նոր ու գեղեցիկ ստեղծագործության է հանդիպել։ Ավելի ճիշտ՝ նրան այդ ստեղծագործությունը նվիրել են։ Նվիրողը գոսան Արտակ Արամյանն է։ Այս մասին պատմող անկեղծ տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Սիրահարվել եմ այս երգին, ամբողջ օրն այս երգը լսեցի։ Կարճ ասեմ նոր երգ է գալիս շուտով, որը շա՜տ եք սիրելու ու լսելու։ Գուսան Արտակ Արամյանի հերթական սիրուն գործը, որը գրել է հատուկ ինձ համար
Վերնագիրը դեռ չենք որոշել»։

Մոնիկայի պատրաստած այս տեսանյութը, որտեղ լսվում է սպասվող նոր երգը, կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: