Սիլվա Հակոբյանը նոր, ռիթմիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ բաց չթողնեք

Հանրահայտ երգչուհի Սիլվա Հակոբյանը նախօրեին հայտնեց այն մասին, որ պատրաստվում է նոր երգի ու տեսահոլովակի պրեմիերայով հանդես գալ։ Այդ մասին իր թոթով լեզվով հայտնեց նաև փոքրիկ Միլան։

Այսօր արդեն երգչուհին ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը, որը, ինչպես հայտնի է դառնում Սիլվայի յություբյան հրապարակման ներքո տեղ գտած ծանուցումից, դարձյալ ընտանեկան աշխատասիրության արդյունք է։

Ստեղծագործության թեմատիկան անսահման սերն է, որն ընտանեկան երջանկության է վերածվում։ Խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Մանե Հակոբյանը։ Ստեղծագործության գործիքավորմամբ զբաղվել է Սիլվայի եղբայրը՝ Էդգար Հակոբյանը։

Տեսահոլովկը ներկայացնում է սյուժետային փոքրիկ լուծում։ Ներկայացվում է սիրո պատմություն, որտեղ գլխավոր հերոսների դերում հանդես են գալիս Կարեն Խուդաբախշյանը և Էրիկա Ավագյանը։ Կադրերում կարելի է տեսնել նաև Միլային, որը սիրահարներին շքեղ վարդերի փունջ է նվիրում։

Սիլվայի նոր ստեղծագործությունը վերնագրված է «Տուկ-Տուկ»։ Այն կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: