Սիլվա Հակոբյանը մեր երգարվեստի ամենից ակտիվ ու աշխատասեր ներկայացուցիչներից է, որը մշտապես հանդես է գալիս նորանոր նախաձեռնություններով։ Սիլվայի մասնագիտական գործունեության մեջ քիչ չեն նաև համագործակցությունները։

Երգչուհին հաջողությամբ համագործակցում է իր գործընկերների հետ՝ ծնունդ տալով գեղեցիկ դուետային կատարումների։ Սիլվայի հերթական համագործակցությունը Աղասիի հետ է։ Նրանք միասին «Սիրահարվել եմ» վերնագրով նոր գործ են հանրայնացրել։

Երգը տեսահոլովակի հետ միասին է ներկայացվում, որի ռեժիսորը Մանե Հակոբյանն է, իսկ ստեղծագործության երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է Սիլվայի քույրիկը՝ Հակոբյան Մանեն, որը Սիլվայի երգերի մշտական հեղինակն է։

Երգի տեսահոլովակում Սիլվային տեսնում ենք ոճային որոշակի փոփոխություններով։ Տեսահոլովակի մեջ որպես հերոսները հանդես են գալիս հենց երգիչները, որոնք կերպավորում են սիրահարված զույգի։ Նրանք անընդհատ ընթացքի մեջ են։

Սիլվայի և Աղասիի ներկայացրած գեղեցիկ, ռոմանտիկ ու մեղեդային ստեղծագործության պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։