Սենսացիոն ու ակտուալ բանավեճ․ տեսակետների քննարկումն ավելի ուշագրավ է դիտարկել մեր օրերում

Նարեկ Սարգսյանը գրում է․ Ֆրենդներիս խնդրանքով տեղադրում եմ 2017 թ.-ի իմ նախընտրական բանավեճը, երբ ես թեկնածու էի առաջադրվել Կոնգրես-ՀԺԿ դաշինքից: Այս հաղորդումից հետո ՖԲ կարկառուն ներկայացուցիչների զգալի մասը իր պարտքը համարեց հայհոյել, ծաղրել ու մեղադրել ինձ: Նույն օրը ես տեղադրեցի հաղորդման հղումը՝ գրելով. «Իմ բանավեճը ստախոսների հետ», որը է՛լ ավելի մեծ հիստերիա բարձրացեց:

Իմ նպատակը մեկն էր՝ նախ խոսել խաղաղության և փոխզիջումների անհրաժեշտության մասին և հետո՝ բացահայտել ընդդիմախոսներիս անբարոյական էությունը: Հիստերիա բարձրացնողներից շատերը այսօր մոլի հականիկոլականներ են և մեր հազարավոր անմեղ զոհերի համար ահավոր տխրել են: Այդ նույն մարդիկ ինձ ամենավերջին բառերով հայհոյում էին 2017-ին՝ փոխզիջման քարոզի համար:

Իսկ ընդդիմախոսներս, ինչպես երեկ, այնպես էլ այսօր՝ զբաղված են նույն բանով. ու ամբողջ կյանքում զբաղվելու են նույն բանով՝ ստախոսությամբ. քանի որ մեծ իմաստով մարդը չի փոխվում: Բացասական արձագանքների հեղեղը ինձ ոչ միայն չէր մտահոգում, այլ նույնիսկ ուրախացնում էր: Ես երջանիկ էի, որովհետև միամտաբար կարծում էի, որ այդ բացասական էներգիան ընդունելով կատարում եմ պարտքս՝ իմ չափով նպաստելով մոտալուտ պատերազմի աղետը կանխելուն:

Պատերազմից հետո երբ եռաբլուրում թարմ գերեզմանների ծովի մոտ կանգանած ֆրանսիահայ թարգմանիչը ինձ գրկած հեկեկալով լացում էր, ես մտածում էի՝ երևի քիչ եմ պայքարել ստախոսների դեմ: Ու մինչև հիմա էլ այդ զգացողությունը ունեմ, որ պարտքս չեմ կատարել՝ ինչպես պետք էր: Հավելեմ, որ հաղորդման մեջ չպահպանվեց քաղաքական բանավեճերի թիվ 1 սկզբունքը՝ խոսելու համար հավասար ժամանակահատվածը:

Հավել եմ նաև, որ բացի դա՝ կենտրոն հեռուստաալիքը կտրեց իմ խոսքի շուրջ մեր երրորդը՝ նվիրված Սերժ Սարգսյանի հանցագործություններին: Սա վերջին դեպքն էր, որ ես որևէ հեռուստաալիքով խոսել եմ: Չնայած հանուն ճշմարտության պիտի ասեմ, որ ևս մի անգամ, պատերազմի ժամանակ հրավիրվել եմ Հ1, բայց չեմ մասնակցել՝ չցանկանալով խմբակային հարցազրույցի մասնակցել անհայտ անձանց հետ:

Հետահայաց նայելով մեծ բավարարվածություն եմ զգում քաղաքականությունից հեռու լինելուս առթիվ, քանի որ եկել եմ այն մտքին, որ անբարոյական մարդկանց հետ շփումը մարդու մտավոր կյանքի վրա ունի բացասական ազդեցություն: Ու առհասարակ կատարյալ հիմար պետք է լինես՝ լինելով ջութակահար և կարողանալով ապրել արվեստով, ի վիճակի լինել ամեն օր զգալ երաժշտության կախարդական աշխարհի վայելքը – հիմար պիտի լինես, որ դրա փոխարեն կյանքդ ծախսես անբարոյական գործիչների վրա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: